Վարկով ավտոբուս ենք գնել՝ 85 հազար եվրոյով, Փոթիում է, չենք կարողանում բերել, դիմել ենք վարչապետին, մաքսայինին, չեն աջակցում, օրական 150 դոլար էլ այնտեղ կագնելու համար ենք վճարում. «Թրինիթիի» տնօրեն

15:23 • 21.04.20

Մենք մի քանի կետով առաջարկություն ունենք կառավարությանը, սա կոմպեքս է, մենք խոսում ենք տնտեսության ամբողջ ճյուղի մասին. այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Թրինիթի» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ աջակցություն են ակնկալում ոչ միայն վարկերը սառեցնելու առումով, այլ նաև գործունեության հետագա զարգացման համար:

«Եթե մարդը շատ հիվանդ է, այդ մարդուն բացի ռեանիմացիայից, օգնություն են ցուցաբերում, որ ինքը առողջանա։ Հիմա էդ վարկերի սառացումը կարող է ընդունվել որպես ռեանիմացիա, բայց հետո պետք է ամեն ինչ նորից առողջանա և դրա համար պետք են օգնության տարբեր ծարգերեր, որ մարդիկ կարողանան այդ ամենը վերակակգնել և պահել»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ կառավարությունը աջակցության բազմաթիվ միջոցառումներ է մշակել, ինչո՞ւ դրանց չեն դիմում, Տիգրան Ղահրմանյանն ասաց, որ տուրիզմի ոլորտի համար ոչ մի լուրջ բան չկա:

Նրա խոսքով՝ այդ աջակցության ծրագրերն ընդհանուր տնտեսության համար են դիտարկվել և գործիքներ ընտրվել: «Շատ ցավում եմ, բայց դրանք մեծամասամբ չեն գործում, կարծես թե, այդ միջոցառման ստեղծողը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում տվյալ ոլորտում: Օրինաակ՝ եթե որպես կազմակերպություն մենք դիմում ենք, հիմնական միջոց ենք ուզում գնել, մեզ ասում են՝ հիմնական միջոցը, օրինակ՝ հաստոցն է, ինչ-որ սարքավորումներ են: Ներողություն, տրանսպորտի մեջ ի՞նչ հաստոց: Այսինքն՝ էդ գործիքը վերաբերում է միայն արտադրող գործարաններին: Դա ուրիշ բան է, բայց եթե վերաբերում է միջին և փոքր բիզնեիսն, մենք ՓՄՁ ենք համարվում և մեր հիմնական միջոց գործիքը տրասնպորտն է»,- պարզաբանեց նա:

Ընկերության տնօրենի խոսքով՝ այն ծրագրով էլ, որ 10 տոկոս շրջանառության չափով որպես օգնություն է տրվում 24 մլն-ից մինչև 500 մլն ունեցող տնտեսվարողներին, նախ և առաջ դրանց մեջ պայմաններ են մտցված, որ ուղղակի երևում է, որ մարդիկ տեղյակ չեն, որ ցանկացած բիզնեսի տեսակ, առավել ևս տուրիզմը, սեզոնայնության հետ կապված բան է: «Չի կարող լինել, որ առաջին եռամսյակի շրջանառության տասը տոկոսը լինի տարվա շրջանաության 10 տոկոսի չափով, որովհետև մենք հունվարից մինչև մարտ ընդհանարպես չունենք տուրիստ կամ շատ քիչ են, իսկ օգոստոսին և սեպտեմբերին Հայաստանում տեղ չկա տեղավորելու և տրանսպորտն էլ այդ ծավալների աշխատանք է վարում»,- ասաց նա:

Նրա խոսով՝ իրենք երեք կետով դիմել են, մերժվել են: «Տրանսպորտ ունենք, դրսում է գտնվում, 2020 թվականի արտադրության ավտոբուս ենք առել, եկել հասել է Փոթի, չենք կարողանում բերել, դիմել ենք Մաքսայինի պետին, վարչապետին, վարկով է վերցված, 85 հազար եվրո ենք տվել, չենք կարողանում բերել: Մենք օրեկան 150 դոլար տուգանք ենք վճարում՝ Փոթիում կանգնելու համար, չբերելն իր հերթին, դիմել ենք մաքսազերծման ժամկետների համար, մեզ ասում են՝ դա հիմնական միջոց չի կարող համարվել: Բազմաթիվ կետեր կան, որ խանգարում են, որ այդ աջակցությունից տնտեսվարող սուբյեկտներն օգտվեն»,- հայտարարեց նա: