Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից ավելի քան 17.000 մարդ է մահացել. երկրում այս շաբաթ սկսվում է մարդկանց վրա վարակի դեմ պատվաստանյութի փորձարկումը

22:56 • 21.04.20

Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական խնամքի գերատեսչությունը հրապարակել է կորոնավիրուսի տարածման վերաբերյալ վերջին տվյալները, որոնց համաձայն՝ 24 ժամում մահվան 823 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Այսպիսով, մահացության ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 17 337-ի: Ապրիլի 21-ի դրությամբ՝ 535 342 թեստավորում է իրականացվել՝ կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով, որոնցից 18 206-ը՝ նախօրեին:

Մեծ Բրիտանիայում, ընդհանուր առմամբ, 129 044 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից ակտիվ վարակակիր են 111 363-ը:

CNN-ի փոխանցմամբ՝ երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ այս հինգշաբթի կմեկնարկի կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա: