ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800 000-ը. Worldometers
Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 803 575-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում 1149 մահվան նոր դեպք է արձանագրվել՝ մահացության ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման օրվանից ի վեր հասցնելով 43 663-ի:
ԱՄՆ-ն ողջ աշխարհում առաջատարն է նաև ակտիվ վարակակիրների ցուցանիշով, որոնց թիվը կազմում է 684 595: Վերջին մեկ օրում վարկվածների թիվն ավելացել է ավելի քան 10 000-ով: Երկրի տարածքում ապաքինվել է ավելի քան 75 000 մարդ:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.5 միլիոնը, իսկ մահացածներինը մոտենում է 175 հազարի:










