«Քաղցած խաղերը» վերադառնում են․ սկսվել են ֆիլմի նոր մասի նկարահանման նախապատրաստական աշխատանքները (լուսանկարներ)

16:05 • 22.04.20

Մայիսի 19-ին գրող Սյուզան Քոլինզը կթողարկի The Ballad of Songbirds and Snakes վերնագրով «Քաղցած խաղերի» գիրք-պրիկվելը, գրում է Fox News-ը։

Քոլինզի շարքը՝ ներառյալ «Քաղցած խաղերը», «Եվ բռնկվում է կրակը» և «Ծաղրասարյակը», ամբողջ աշխարհում վաճառվել են տասնյակ միլիոնավոր օրինակներով, իսկ գրքերի հիման վրա Lionsgate կինոարտադրող ընկերության կողմից հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմերը մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում։

«Lionsgate-ը միշտ եղել է «Քաղցած խաղերի» տունը, և ես շատ ուրախ եմ նրանց մոտ վերադառնալ այս նոր գրքով»,- ասել է Քոլինզը երեքշաբթի տարածած հայտարարության մեջ:

Նոր ֆիլմի համար Քոլինզը հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր և կգրի ֆիլմի սցենարը։ Ֆրենսիս Լոուրենսը հանդես կգա որպես ռեժիսոր։ Նինա Յակոբսոնը և Բրեդ Սիմփսոնը՝ որպես պրոդյուսերներ։

Այժմ, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվել է բոլոր ֆիլմերի արտադրությունը, ֆիլմի թողարկման ամսաթիվ չի հաղորդվում։ Դերասանական կազմի մասին ևս տվյալներ չկան։

 

Will Liongate's New 'Hunger Games' Prequel Struggle Without ...

Our Definitive Ranking of Hunger Games' Most Important Characters ...

Hunger Games 10-year anniversary: is the series still shocking? - Vox

Film adaptation of new 'Hunger Games' book is in the works | CTV News

«Քաղցած խաղերը» վերադառնում են․ սկսվել են ֆիլմի նոր մասի նկարահանման նախապատրաստական աշխատանքները (լուսանկարներ)