Netflix ընկերությունը 2020-ի առաջին եռամսյակում կրկնապատկել է շահույթը՝ հասցնելով ավելի քան 700 միլիոն դոլարի

03:55 • 22.04.20

Ամերիկյան Netflix ընկերությունը ֆիլմերի և հեռուստասերիալների հեռարձակման շնորհիվ 2020-ի առաջին եռամսյակում ռեկորդային մեծ շահույթ է ստացել՝ 709 միլիոն դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ընկերության փաստաթղթերին:

«Մենք հրաշալի հասկանում ենք, որ մատուցում ենք ծառայություն, որը շատ նշանակալի է տանը գտնվող մարդկանց համար, և որը մենք կարող ենք տրամադրել հեռավար՝ նվազագույն ընդհատումներով…»,- նշվում է ընկերության հայտարարությունում:

Այսպիսով, ընկերությունը դարձել է ԱՄՆ մի քանի ընկերություններից մեկը, որը այս ընթացքում կորուստի փոխարեն շահույթ է ստացել: Ավելին, այն կրկնապատկվել է:

2020-ի հաջորդ եռամսյակում, ըստ կանխատեսումների, Netflix-ը կստանա մինչև 800 միլիոն դոլարի շահույթ: