Աֆղանստանում թալիբների հետ բախումների հետևանքով առնվազն 19 զինվորական է զոհվել
Աֆղանստանի տարբեր հատվածներում ապրիլի 21-ի երեկոյան «Թալիբան» ծայրահեղական խմբավորման հետ բախումների հետևանքով առնվազն 19 զինծառայող է զոհվել, ևս 7-ը վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է Tolo News հեռուստաընկերությունը` հղում տալով Աֆղանստանի իշխանություններին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ երկրի հյուսիսային Սարի Պուլ նահանգում բախման հետևանքով մահացել է երկրի անվտանգության ուժերի առնվազն 11 աշխատակից:
Բացի այդ, երկրի հանքարդյունաբերության նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ Լոգար նահանգում գտնվող պղնձի հանքավայրի հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետևանքով սպանվել է 8 աֆղանստանցի զինծառայող:
Ղանդահար նահանգի ոստիկանությունը տեղեկացրել է նաև նահանգի երեք շրջանների մի քանի հսկիչ անցակետերի վրա կատարված հարձակումների մասին: Հարձակումների ընթացքում առնվազն 31 թալիբ է սպանվել:










