Հրապարակվել է Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության ախտորոշման մասին վկայող փաստաթուղթը (լուսանկար)

15:11 • 22.04.20

ՌԴ կինոյի և թատրոնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները տեղեկություններ են հայտնել դերասանուհու առողջական վիճակի մասին, ինչպես նաև «Комсомольская правда» կայքին են տրամադրել հիվանդության ախտորոշման մասին վկայող փաստաթուղթը։

Ապրիլի 15-ի տեղեկանքում նշվում է, որ Զավորոտնյուկը Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում «գլիոբլաստոմա» (գլխուղեղի քաղցկեղ) ախտորոշմամբ 2020 թվականի հունվարի 21-ից ստացիոնար բուժում է ստացել։

Տեղեկությունների համաձայն՝ բժիշկները ներկայում թույլ են տվել դերասանուհուն ինքնամեկուսանալ տանը՝ նշելով, որ նա կարող է առանց շուրջօրյա վերահսկողության գտնվել։

Ընտանիքին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանուհին երկու հաջող վիրահատությունների միջով է անցել, ներկայում իրեն լավ է զգում, նոր տեսակի դեղորայքով բուժման կուրս է անցնում։ Նշվում է, որ աստղը հետագայում կարող է իր սովորական կյանքին վերադառնալ, աշխատել, սակայն հետագայում հիվանդության կրկնման ռիսկ կա։

Անաստասիա Զավորոտնյուկի լուրջ հիվանդության մասին տեղեկությունները լրատվական դաշտում տարածվել էին նախորդ տարվա օգոստոսին։ Դերասանուհու հարազատները երկար ժամանակ չէին մեկնաբանում այդ տեղեկությունը, սակայն որոշ ժամանակ անց հաստատել էին, որ նա իրապես բուժման կուրս է անցնում։

Հրապարակվել է Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության ախտորոշման մասին վկայող փաստաթուղթը (լուսանկար)