Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և ԱՀԿ-ի հետ կորոնավիրուսի դեմ պայքարում. РИА Новости
Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել, ինչպես նաև կապ պահել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է ՌԴ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ Քույ Յանվեյը, գրում է РИА Новости-ն:
Նա «Ազգային պաշտպանություն» ամսագրի համար հոդված է պատրաստել, որը հրատարակվելու է մոտ օրերս:
«Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համաճարակի նկատմամբ հսկողության և խորհրդատվության նպատակով: Չինաստանը կշարունակի և այժմ էլ կապ է պահպանում ԱՀԿ-ի հետ»,- հայտնել է նա:
Իր խոսքով՝ Չինաստանը պատրաստ է փոխանակվել համաճարակի նկատմամբ հսկողության և խորհրդատվության փորձի փոխանակմամբ, ամրապնդել հակավիրուսային դեղորայքի, պատվաստանյութերի ստեղծման գործում միջազգային համագործակցությունը, հնարավորության սահմաններում օգնել մյուս երկրներին և շրջաններին համաճարակային ծանր վիճակը հաղթահարելու համար:










