Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 43 հազար դեպք կա. մահացել է 2741 մարդ. РИА Новости

02:43 • 22.04.20

Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն ավելացել է 166-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2741 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 43 079 դեպք: Մահացությունը կազմում է 6.4 %: Երկրում վարակից ամենաշատը տուժել են Սան Պաուլու և Ռի դե Ժանեյրո նահանգները:

Ավելի վաղ հաղորդվում էր կորոնավիրուսից մահվան 2575 դեպքի մասին: