ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 45 հազարի. РИА Новости
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 45 հազարի: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը՝ հղում անելով սեփական հաշվարկներին:
Նշվում է, որ մահացու ելքով դեպքերը հասել են 44 999-ի: Երկրում գրանցվել է վարակման 824 147 դեպք:
Համալսարանը տվյալները ներկայացնելիս հաշվի է առել դաշնային և տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ աղբյուրների միջոցով ներկացված ցուցանիշները:










