Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1473 է, մահվան դեպքերինը՝ 24

10:59 • 22.04.20

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է:


Առողջացածների թիվը 633 է, փաստացի բուժվողներինը՝ 816: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի: