Մեծ Բրիտանիայում 56 տարի միասին ապրող ամուսինները կորոնավիրուսից ապաքինվել են միևնույն օրը. Daily Mail
Բրիտանացի թշակառուները, որոնք միասին ապրել են 56 տարի և երբեք չեն բաժանվել, կորոնավիրուսից ապաքինվել են միևնույն օրը: Այս մասին Известия-ի հաղորդմամբ, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
77-ամյա Սիդնի Մուրը և իր 76-ամյա կինը՝ Ջեյնը, կորոնավիրուսով վարակվել էին ապրիլի սկզբին: Նրանց հոսպիտալացրել էին ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց նրանց մոտ ախտորոշվել էր վարակը:
Սիդնի Մուրի խոսքով՝ իր կինը շատ վատ է լսում, այդ պատճառով նա նրան օգնում էր ամեն հարցում, իսկ բժիշկներն իրենց լավ հոգ էին տանում: Հոսպիտալացումից 5 օր անց ամուսինները ամբողջությամբ ապաքինվում են և դուրս գրվում հիվանդանոցից:
Հաղորդվում է, որ այժմ նրանք ինքնամեկուսացված են իրենց բնակարանում:









