«Հայփոստ»-ի կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը և Հայկ Կարապետյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

10:14 • 22.04.20

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով։

Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։

Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»,- ասված է Արշակյանի գրառման մեջ։