Թրամփը կարող է ժամանակավորապես դադարեցնել գրին քարտերի տրամադրումն ու սահմանափակել աշխատանքային վիզայով մուտքն ԱՄՆ. Life.ru

01:39 • 22.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել գրին քարտերի տրամադրումը, որը երկրում մշտական բնակության իրավունք է տալիս, ինչպես նաև 90 օրով սահմանափակել աշխատանքային վիզաներով երկիր մուտքը: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով Bloomberg-ին:

Ըստ անգլալեզու պարբերականի տվյալների՝ աշխատանքային վիզաներով երկիր մուտք գործելու բացառություններ կարվեն միայն սննդի և բժշկության ոլորտի աշխատակիցներին, իսկ նրանք, որոնք աշխատում են ԱՄՆ-ում, ստիպված կլինեն ապացուցել, որ չեն զբաղեցնում ամերիկացիների աշխատատեղերը:

New York Times-ի տվյալներով՝ գրին քարտերի տրամադրման ժամանակավոր դադարեցումը կարող է ազդեցություն ունենալ տասնյակ հազարավոր մարդկանց համար: