Թրամփը չի բացառել, որ կհաղորդակցվի Կիմ Չեն Ընի հետ՝ վերջինիս առողջության վատթարացման մասին տեղեկություններով պայմանավորված. ТАСС
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կփորձի հաղորդսկցվել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ կապված վերջինիս առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունների հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփի ելույթին:
ԱՄՆ նախագահին հիշեցրել են, որ նա ոչ վաղ անցյալում «պարբերաբար հաղորդակցվել է» Կիմ Չեն Ընի հետ: Այս առնչությամբ նախագահից հետաքրքրվել են, թե մտադիր է արդյոք նա «կապի դուրս գալ» հյուսիսկորեացի առաջնորդի հետ:
«Դե, հնարավոր է… Լսեք, ես ուղղակի հույս ունեմ, որ իր հետ ամեն ինչ լավ է: Կիմ Չեն Ընի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Եվ դա երկրին օգուտ է: Դա լավ է, այլ ոչ թե վատ: Եվ ես կուզեի, որ իր հետ ամեն ինչ կարգին լինի»,- ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ նա կրկնել է, թե չգիտի՝ արդյոք Ընի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ տեղեկություններն իրականությանը համապատասխանում են, թե ոչ:










