Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2259-ի

09:36 • 22.04.20

Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4611 նոր դեպք,  մահացել է 119 մարդ, վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 95 591-ի, մահվան դեպքերինը` 2259-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:

Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 4611 թեստավորում, հիվանդությունից առողջացել է 1488 մարդ: Համավարակի սկզբից Թուրքիայում անցկացված թեստերի թիվը հասել է 713 409-ի, առողջացած և հիվանդանոցներից դուրս գրված մարդկանց թիվը 14 918 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 557 917 է, մահացել է 177 688 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: