ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլլ Քլինթոնը համացանցում նոր մեմի հերոս է դարձել (լուսանկարներ)
Ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլլ Քլինթոնը սոցցանցերում նոր մեմի հերոս է դարձել:
Ինչպես հայտնում է kp.ru-ն՝ համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ նախկին նախագահը ականջակալներով նստած է գետնին՝ դատարկ «պաստառների» շուրջ: Լուսանկարը բուռն արձագանք է ստացել օգտատերերի կողմից: Մարդիկ սկսել են ակտիվորեն «ֆոտոշոփել» կադրը՝ այնտեղ իրենց սիրելի խմբի ալբոմն ավելացնելու համար:
Նկարն օգտագործելն ավելի տարածված է դառնում հատկապես ինքնամեկուսացված ամերիկացիների շրջանում, որոնք ստիպված են զվարճանալ հնարավոր բոլոր միջոցներով:












