Չեն կարող բոլոր տնտեսվարողները, ամեն մեկն իր ճաշակով «կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ» ունենալ, դրանք պիտի պետությունը ձևակերպած լինի. Կարեն Վրթանեսյան
Չեն կարող բոլոր տնտեսվարողներն ամեն մեկն իր ճաշակով «կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ» ունենալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նա մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արած հայտարարությունից մի հատված. «Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում։ Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմանները։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները։ Այսօրվանից արդեն բոլոր տնտեսավարողները պետք է կորոնավիրուսային ապահովության ապահովման պլաններ ունենան նաեւ իրենց ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար։ Ես կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար»:
Շարունակելով՝ Կարեն Վրթանեսյանը գրել է. «Առաջին հայացքից ճիշտ բաներ են ասված, բայց...
Երբ ասում ես «անվտանգության հատուկ պայմաններ», դրանք պիտի պետությունը ձևակերպած լինի։
Չեն կարող բոլոր տնտեսվարողներն ամեն մեկն իր ճաշակով «կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ» ունենալ։
Թե՛ պահանջները, թե՛ պարտադիր միջոցառումները պետք է հստակ ձևակերպված լինեն, հստակ սահմանումներով, հստակ չափանիշներով։ Պետք է ուղեցույց (!) մշակած լինի, թե ինչպես այս կամ այն բիզնեսը պետք է այդ պայմաններն ապահովի։
Պետության գործն է դա, այլ ոչ թե ամեն «կարանտինի վերջին օրերի ձեռներեցի» ինքնուրույն որոշելիքը։
Բավ է ձեր անելիքը ուրիշների վրա գցեք, ձրիակերնե՛ր»։










