Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները կորոնավիրուսի համավարակի ֆոնին վերանայում են փառատոնի անցկացման տարբերակները

12:37 • 24.04.20

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը (TIFF) նախատեսված էր անցկացնել առաջիկա ամիսներին, սակայն կազմակերպիչները հայտնել են, որ փառատոնի անցկացումը վերանայվում է կորոնավիրուսի համավարակի ֆոնին, դիտարկվում են անցկացման մի քանի հնարավոր տարբերակներ, գրում է Variety-ն։

«Մենք գիտենք, որ կան ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ և պատվիրակներ, որոնք չեն կարողանա մեկնել Տորոնտո»,-հրատարակությանն ասել է TIFF-ի գործադիր տնօրեն, համաղեկավար Ջոանա Վիսենտեն, որի խոսքով՝ միջոցառումը նախատեսել էին անցկացնել սեպտեմբերի 10-ից 20-ը։

«Մենք, իհարկե, պետք է հետևենք հանրային առողջության ուղեցույցներին։ Հուսով ենք, որ հունիսի կեսերին պարզ կլինի, թե ինչ ձևաչափով կանցկացվի փառատոնը»,- հայտնել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Քեմերոն Բեյլին՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ փառատոնն անպայման անցկացվեու է։

Վիսենտեն նշել է, որ կազմակերպիչները ծրագրում են «հիբրիդային փառատոն», որը ներառում է թվային բաղադրիչ:

«Թե որքան մեծ է այդ թվային բաղադրիչը և ինչ տեսք ունի այն, դեռ հայտնի չէ։ Մենք դեռ աշխատում ենք դրա վրա»,- ասել է նա:

 

 

 

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները կորոնավիրուսի համավարակի ֆոնին վերանայում են փառատոնի անցկացման տարբերակները