«Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը՝ կենդանի պահելու համար մեր նախնիների հիշատակը». Յուրի Ջորկաեֆ

23:44 • 24.04.20

Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ գրառում է կատարել հայկական ծագում ունեցող հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը՝ կենդանի պահելու մեր նախնիների հիշատակը և Հայաստանի ապագան պայծառ դարձնելու համար»,- իր թվիթերյան էջում գրել է աշխարհահռչակ ֆուտբոլիստը:

Ջորկաեֆը հարձակողական ոճի ֆուտբոլիստ է, որը հանդես է եկել ֆրանսիական «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի սեն Ժերմեն», ինչպես նաև իտալական և գերմանական թիմերում: 1998-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2000 թվականին՝ Եվրոպայի: