Իտալիայում արձանագրվել է մարտի 19-ից վեր կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը. The Guardian
Իտալիայում կորոնավիրուսից վերջին մեկ օրում 420 մարդ է մահացել, որը մարտի 19-ից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշն է: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ մեջբերելով Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալները:
Գործակալության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում ավելացել է վարակման նոր դեպքերի քանակը՝ նախորդ օրվա համեմատ: Ուրբաթ 3021 մարդ է վարակվել, իսկ հինգշաբթի՝ 2646:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 21-ից՝ երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր, կորոնավիրուսից մահացել է 25․969 մարդ, որը երկրորդ ամենամեծ ցուցանիշն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո, որտեղ մահացության ցուցանիշը գերազանցել է 50․000-ը: Իտալիայում արձանագրվել է վարակման 192․944 դեպք:
Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրում տիրող կարանտինը, որն ամենաերկարատևն ու խիստն էր ողջ Եվրոպայում, կմեղմացվի հաջորդ շաբաթ:










