Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը Կոմիտասի ստեղծագործությունը նվագելով ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

20:32 • 24.04.20

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Իսպանիայում բնակվող աշխարհահռչակ լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը:

«Այսօր հիշում և դատապարտում ենք Ցեղասպանությունը, որպեսզի ապագայում այլևս չկրկնվի: Նաև պետք է հիշենք, որ մենք՝ հայերս ողջ ենք, ապրում ենք ամբող աշխարհում, ունենք մեր լեզուն, պատմությունը արվեստը»,- ասել է երաժիշտը:

Ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում նվագում է Կոմիտասի «Քելե Քելե» ստեղծագործությունը՝ ի հիշատակ Ցեղասպանության նահատակների:

 

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը Կոմիտասի ստեղծագործությունը նվագելով ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)