Նավթի գները լոնդոնյան ICE բորսայում աճել են մոտ 3%-ով. ТАСС

01:48 • 25.04.20

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճել է 3,47%-ով՝ հասնելով բարելի դիմաց 22.07 դոլարի: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, վկայում են Երևանի ժամանակով 01:05-ի դրությամբ առկա տվյալները:

Հաղորդվում է, որ WTI նավթի ֆյուչերսները 4,12%-ով աճել են՝ հասնելով բարելի դիմաց 17.18 դոլարի:

Հիշեցնենք որ շաբաթվա սկզբում և՛ Brent, և՛ WTI տեսակի նավթի գները կտրուկ նվազել էին: