Թրամփի՝ ԱՄՆ ներգաղթը դադարեցնելու մասին որոշումը ժամանակավոր միջոցառում չէ. Gazeta.ru
ԱՄՆ ներգաղթի դադարեցման մասին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը ժամանակավոր միջոցառում չէ։ Այս մասին Gazeta.ru֊ի փոխանցմամբ հայտնում է The Washington Post-ը։
Անգլալեզու պարբերականը հղում է տվել երկրի նախագահի խորհրդական Սթիվեն Միլլերի և Թրամփի կողմնակիցների միջև փակ խոսակցության ձայնագրությանը։
Պարբերականի տվյալներով՝ Միլլերը ներգաղթի դադարեցումը անվանել է «երկարաժամկետ տեսլականի» մաս։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ խորհրդականը հայտնել է, թե իշխանությունները ուսումնասիրում են ԱՄՆ֊ում արտասահմանցիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերը սահմանափակելուն ուղղված հետագա միջոցառումների հնարավորությունը։










