Փարիզում վերսկսվել են Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներ
Փարիզում վերսկսվել են Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ժամանակ:
Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել մարտի 19-ին: Առաջիկա օրերին մասնագետները ստուգումներ կիրականացնեն տարածքում՝ շնարարական աշխատանքները վերսկելու համար:
Անկախ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքների հետաձգումից՝ տաճարի ղեկավարի խոսքով՝ վերականգնման աշխատանքներն ավարտին կհասցվեն նախատեսված հինգ տարի ժամկետում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք, որ 850-ամյա տաճարը զգալիորեն տուժել է նախորդ տարվա ապրիլի 15-ին բռնկված հրդեհի պատճառով:












