Գերմանա-քրդական մշակույթի ինստիտուտն առաջին անգամ հրապարակել է Երևանյան ռադիոյի արխիվը թվային հարթակներում

17:12 • 27.04.20

Գերմանա-քրդական մշակույթի ինստիտուտն առաջին անգամ հրապարակել է Երևանյան ռադիոյի արխիվները թվային հարթակներում: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Գերմանա-քրդական մշակույթի ինստիտուտը Երևանյան ռադիոյի իր արխիվը բացել է բոլոր թվային հարթակներում, այդ թվում՝ Youtube-ում:

Հրապարակվել է ռադիոյի ավելի քան 900 աշխատանք:

Ինստիտուտը խնդրել է քուրդ արտիստներին հետևել իրենց ալիքներին և կիսվել Երևանյան ռադիոյի իրենց սիրելի երգերով:

Ինստիտուտի հրապարակած Երևանյան ռադիոյի արխիվին կարող եք ծանոթանալ այստեղ:  

  

Գերմանա-քրդական մշակույթի ինստիտուտն առաջին անգամ հրապարակել է Երևանյան ռադիոյի արխիվը թվային հարթակներում