«Էնն Հեթուեյի հետ կրկին աշխատելը շատ հաճելի կլիներ»․ Ջուլի Էնդրյուսը ցանկություն է հայտնել նկարահանվել «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի հաջորդ մասում (լուսանկարներ, տեսանյութ)

14:54 • 28.04.20

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլի Էնդրյուսը ցանկություն է հայտնել նկարահանվել «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի հաջորդ մասում, գրում է Daily Mail-ը։

84-ամյա դերասանուհին երկուշաբթի խոսել է հայտնի ֆիլմի շարունակության վերաբերյալ ասեկոսեների մասին։

«Այդ մասին վաղուց են խոսում, բայց դեռևս դերի առաջարկ չեմ ստացել։ Կարծում եմ՝ կրկին կխաղայի»,- ասել է դերասանուհին և հավելել, որ տարիների ընթացքում ծերացել և քմահաճ է դարձել։

«Վստահ չեմ, որ հիմա դրա ժամանակն է, բայց Էնն Հեթուեյի հետ կրկին աշխատելը շատ հաճելի կլիներ»,- ասել է ամերիկյան բեմի աստղը։

Առաջին ֆիլմը, որը նկարահանվել է 2001 թվականին ռեժիսոր Հարի Մարշալի կողմից, ամբողջ աշխարհում վաստակել է ավելի քան 165,3 միլիոն դոլար։

Ֆիլմի երկրորդ մասը (The Princess Diaries 2: Royal Engagement) համաշխարհային վարձույթում է հայտնվել 2004 թվականին՝ վաստակելով 137,4 մլն դոլար։

Sequel: It's been 16 years since the last Princess Diaries movie, and Julie Andrews wants to see a third one quite soon

Princess and Queen: Andrews played Queen Clarisse Renaldi, the ruler of Genovia in The Princess Diaries, with Anne Hathaway playing her granddaughter, Princess Mia Thermopolis

Sequel: The sequel fared well at the box office as well, though it slipped a bit from its predecessor, earning $95.1 million domestic and $137.4 million worldwide from a $40 million budget

Script: 'There is a script for the third movie. I want to do it. Julie wants to do it. Debra Martin Chase, our producer, wants to do it,' Hathaway said at the time