Մահացել է «Միլիոնատերը հետնախորշից», «Պիի կյանքը» ֆիլմերից հայտնի դերասան Իրֆան Խանը

12:33 • 29.04.20

Հնդկաստանի Մումբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում 53 տարեկանում մահացել է հոլիվուդյան և բոլիվուդյան ֆիլմերից հայտնի հնդիկ դերասան Իրֆան Խանը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Դերասանը վերջին ժամերն անցկացրել է ընտանիքի շրջապատում։ Հայտնի է, որ աստղը երկու տարի շարունակ պայքարել է նեյրոէնդոկրին ուռուցքի դեմ, բուժման կուրս է անցել Լոնդոնում։

Խանը, մի անգամ խոսելով իր հիվանդության մասին, նշել էր․ «Այս պարագայում դրական մնալուց բացի որևէ այլ բան չի մնում․ ձեզնից է կախված՝ այդ իրավիճակում կկարողանաք լիմոնադ պատրաստել, թե ոչ»։

Իրֆան Խանը հանդես է եկել համաշխարհային ճանաչում ունեցող «Միլիոնատերը հետնախորշից», «Պիի կյանքը», «Աշխարհը Յուրայի դարաշրջանում», «Նոր Սարդ Մարդը», «Նյու Յորք», «Ինֆերնո» և մի շարք այլ ֆիլմերում։

Մահացել է «Միլիոնատերը հետնախորշից», «Պիի կյանքը» ֆիլմերից հայտնի դերասան Իրֆան Խանը