Օփրա Ուինֆրին, Ջուլյա Ռոբերթսը և այլ հայտնիներ կմիավորվեն «Միավորվելու կոչ» միջոցառման շրջանակում, որի նպատակն է կորոնավիրուսի պայմաններում ուրախություն սփռել ամբողջ աշխարհում

16:50 • 29.04.20

Ավելի քան 200 հայտնիներ, հասարակական գործիչներ և բուժաշխատողներ կմիավորվեն ուրբաթ կայանալիք միջոցառման շրջանակում, որի նպատակն է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ուրախություն սփռել ամբողջ աշխարհում, գրում է CNN-ը։

«Միավորվելու կոչ» խորագրով 24-ժամյա գլոբալ միջոցառումը կմեկնարկի այս ուրբաթ և կհամախմբի մի շարք աստղերի, այդ թվում՝ Օփրա Ուինֆրիին, Ջենիֆեր Գարներին, Ջուլյա Ռոբերթսին, Մենդի Մուրին, Եվա Լոնգորիային, Ջորջ Բուշ կրտսերին և այլոց։

Միջոցառման կազմակերպիչներն այն անվանել են «համընդհանուր տոն» բոլորի համար։ Այն կարելի է դիտել unite.us կայքում, ինչպես նաև միջոցառման Facebook-ի, YouTube-ի, Twitter-ի էջերում։

Միջոցառումը կսկսվի մայիսի 1-ին՝ Արևելյան ափի ժամանակով ժամը 8-ին և կտևի մինչև մայիսի 2-ը։

 

Օփրա Ուինֆրին, Ջուլյա Ռոբերթսը և այլ հայտնիներ կմիավորվեն «Միավորվելու կոչ» միջոցառման շրջանակում, որի նպատակն է կորոնավիրուսի պայմաններում ուրախություն սփռել ամբողջ աշխարհում