Անդրեյ Մակարևիչն ամուսնացել է 4-րդ անգամ

12:42 • 01.05.20

Ռուսական «Машина времени» երաժշտական խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչն ամուսնացել է չորրորդ անգամ: Այս մասին նա տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Երաժիշտը մինչ այս չէր տեղեկացրել իր ընտանեկան կարգավիճակի փոփոխության մասին:

«Չեմ սիրում, երբ սկսում են գովազդել իրենց անձնական կյանքը»,-նշել է երաժիշտը:

Մակարևիչը խոստովանել է նաև, որ իր կյանքը երջանիկ է համարում:

«Իհարկե, երջանիկ եմ, ո՞վ կարող է վիճել: Հիմարիս բախտը բերել է»,-նշել է Մակարևիչը:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով «Машина времени» խմբի 50-ամյակին նվիրված համերգները Ռուսաստանում և Ուկրաինայում չեղարկվել են:

Անդրեյ Մակարևիչն ամուսնացել է 4-րդ անգամ