25 հազար դոլարով աճուրդի կհանվի Փոլ Մաքքարթնիի և Ռինգո Սթարի համահեղինակած և նախկինում չհրապարակված երգը (լուսանկարներ)

17:16 • 04.05.20

Աճուրդի կհանվի հանրահայտ The Beatles խմբի նախկին անդամներ Փոլ Մաքքարթնիի և Ռինգո Սթարի՝ նախկինում չհրապարակված երգը, որը աճուրդի կազմակերպիչները նախատեսում են վաճառել 25 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը։

Աճուրդավարների կարծիքով՝ «Ծպտված հրեշտակը» (Angel In Disguise) վերնագրով երգը միակն է, որ գրվել է բացառապես Փոլ Մաքքարթնիի և Ռինգո Սթարի համահեղինակությամբ:

The Beatles-ի նախկին աստղերը Ռինգո Սթարի Time Takes Time սոլո ալբոմի դեմո տարբերակը ձայնագրել են 1992-ին, սակայն այն չի հայտնվել ալբոմում։

Երգի ձայնասկավառակը, այլ իրերի հետ միասին, Omega Auctions-ը առցանց վաճառքի կհանի մայիսի 19-ին, իսկ հասույթի 25 տոկոսը կնվիրաբերվի Առողջապահության ազգային ծառայությանը կից բարեգործական կազմակերպություններին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար։

Under the hammer: Former Radio Luxembourg DJ Tony Prince is selling the cassette (pictured), which is expected to fetch up to £20,000

Unheard track: Angel In Disguise could be the only song co-written exclusively by the band's former bassist and drummer, according to auctioneers