Թուրքիայի Օրդու նահանգումում վերջին 10 տարում օսմանյան շրջանի հայ և հույն ճարտարապետների կառուցած 72 պատմական շինություն է վերանորոգվել
Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու, Ունիե և Ֆաթսա շրջաններում վերջին 10 տարվա ընթացքում վերանորոգվել և վերականգնվել է օսմանյան շրջանի հայ և հույն ճարտարապետների կողմից 19-րդ դարում կառուցված 72 պատմական շինություն: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:
Շինությունների վերականգնումը սկսվել է 2010 թվականին՝ դեռևս նախկին նահանգապետի օրոք:
Օրդուի ներկայիս նահանգապետ Սեդդար Յավուզը հայտարարել է, որ շինությունների վերականգնում տարեցտարի նոր թափ է ստանում և որ մշակութային արժեքների վերականգնումը հնարավորություն կտա դրանք փոխանցել գալիք սերունդներին:










