Թոմ Քրուզը տիեզերքում ֆիլմի նկարահանումների նախագծի շրջանակում բանակցություններ է վարում Իլոն Մասկի հետ․ Deadline
Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը բանակցություններ է վարում ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ տիեզերքում ֆիլմի նկարահանումների ծրագրի շրջանակում, գրում է Deadline-ը։
Ըստ հաղորդման՝ զույգը ՆԱՍԱ-ի աջակցությամբ աշխատում է «այս մոլորակից դուրս» նախագծի վրա։
Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա արտադրությունը կդառնա առաջին լիամետրաժ ֆիլմը, որը կնկարահանվի տիեզերական տարածքում։
Հաղորդվում է, որ այս նախագիծը Քրուզի «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմերի շարքի հերթական ֆիլմերից չէ։












