Բրիթնի Սփիրսի հայրն արգելել է երգչուհուն երեխա ունենալ
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բրիթնի Սփիրսը դատարանին հայտնել է, որ ցանկանում է երեխա ունենալ իր զուգընկեր Սեմ Ասգարիից:
Այս մասին հայտնում է US Weekly պարբերականը՝ նշելով, որ երգչուհու հայրը՝ 67-ամյա Ջեյմի Սփիրսը, կտրականապես դեմ է հանդես եկել այդ մտքին: Վերջինս, որը հանդիասանում է Բրիթնիի խնամակալը, արգելել է դստերը երեխա ունենալ երիտասարդ ընկերոջից:
38-ամյա երգչուհին ժառանգության մասին հարցերով զբաղվող դատավորին հայտնել է 26-ամյա զուգընկերոջ հետ ընտանիք կազմելու ցանկության մասին: Սփիրսի հայրը դարձել է երգչուհու ֆինանսական և անձնական որոշումների համար պատասխանատուն 2008թ. ի վեր, երբ նա բուժման և վերականգնման կուրս էր անցնում: 2019-ին Ջեյմի Սփիրսը առողջական խնդիրների պատճառով դստեր խնամակալությունը փոխանցել է երգչուհու վաղեմի օգնական Ջոդի Մոնթգոմերիին:
Ասգարիի հետ երգչուհին ծանոթացել է 2016թ. տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:
Բրիթնին պարող Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնությունից երկու որդի ունի՝ 15-ամյա Շոն Փրեսթոնը և 14-ամյա Ջեյդեն Ջեյմսը: Նրանք ամուսնացած են եղել 3 տարի:










