Դենիել Ռեդքլիֆը երկրպագուների համար ընթերցել է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին գլուխը (տեսանյութ)

11:59 • 07.05.20

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆն ընթերցել է ամերիկացի գրող Ջոան Ռոուլինի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին գլուխը: Տեսանյութը հրապարակվել է wizarding world կայքում։

Ավելի վաղ գրողը Twitter-ում գրառում էր կատարել՝ երկրպագուներին տեղեկացնելով, ու գործարկվել է Harry Potter at home նոր նախագիծը, որի առաջին մասնակիցն է դարձել նրա վեպերի էկրանավորման գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆը։

Ամեն շաբաթ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի 17 գլուխները կընթերցեն հայտնի աստղերը։ Նրանց թվում են՝ անգլիացի դերասան Սթիվեն Ֆրայը (ձայնագրել Է Հարի Փոթերի մասին աուդիոգրքերը), Էդի Ռեդմեյնը, Դակոտա Ֆենինգը, Դևիդ Բեքհեմը և այլք։

Ձայնագրությունները կարելի է լսել ինչպես wizarding world կայքում, այնպես էլ Spotify հարթակում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։