Մոնղոլիայում 1500 տարվա 2 կին ռազմիկների կմախք են հայտնաբերել, որոնք, հնարավոր է, ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Մուլանի մասին լեգենդի ստեղծման համար․ Daily Mail (լուսանկարներ)
Մոնղոլիայում հնագետները 1500 տարվա վաղեմության երկու կմախք են հայտնաբերել, որոնք, հնարավոր է, ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Մուլանի մասին լեգենդի ստեղծման համար, գրում է Daily Mail-ը։
Ըստ հաղորդման՝ կանայք ապրել են Սիանբեյի ժամանակահատվածում (Xianbei period, հին քոչվոր ժողովուրդ) և, ինչպես ենթադրվում է, ռազմիկներ են եղել։
Ոսկորների վրա մեծ նշանները ցույց են տալիս, որ կանայք հմուտ նետաձիգներ և ձիավարներ են եղել։
Չնայած ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, որի համաձայն՝ նրանցից մեկի անունը կարող էր Հուա Մուլան լինել, սակայն նրանք ապրել են չորրոդ-հինգերորդ դարերում՝ նույն ժամանակահատվածում, երբ ծնվել է Մուլանի մասին լեգենդը։
Կմախքները հայտնաբերվել են Մոնղոլիայի հյուսիսում գտնվող Օրխոն նահանգի Airagiin Gozgor հնագիտական վայրի գերեզմանատան պեղումների ժամանակ։
Մուլանի մասին լեգենդի համաձայն՝ այս տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիք ստիպված է եղել իր ընտանիքից մեկին ուղարկել պատերազմելու, քանի որ շրջանը հակամարտության մեջ է եղել։
Մուլանի մասին լեգենդը 1998 թվականին Walt Disney Pictures-ի կողմից վերածվել է լիամետրաժ մուլտֆիլմի։


![Film] Mulan, 1998 - Alex El Dahdah - Medium](https://miro.medium.com/max/2800/1*zi_gnoUbORTRMm7DI7cA3A.png)










