Նկարներ, որոնք կարծես «պոկված» լինեն բնությունից. համացանցում մեծ տարածում են գտել ամերիկյան բնատեսարաններ պատկերող և դրանք յուրօրինակ ձևով ներկայացնող նկարչի աշխատանքները (լուսանկարներ, տեսանյութ)

13:14 • 13.05.20

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ամերիկյան բնատեսարաններ պատկերող և դրանք յուրօրինակ ձևով ներկայացնող մի նկարչի աշխատանքներին, որոնք հիացնում են բնօրինակի հետ իրենց կատարյալ նմանությամբ։

Կայքի փոխանցմամբ՝ ուշագրավ աշխատանքների հեղինակը Մոնտանա նահանգի Լիվինգսթոն քաղաքից 46-ամյա Աարոն Շուերն է, որը նկարել սկսել է 1990-ական թվականներից և ժամանակի հետ սկզբում պարզապես սիրելի զբաղմունքը դարձրել իր ապրելակերպի մի մասը։

«Փորձում եմ բնատեսարանին բաց ու անկեղծ պատասխան տալ և թույլ տալ, որ պայմանները նա թելադրի։ Չեմ փորձում պատճենել տեսարանը, այլ աշխատում եմ տեսողական կերպով հարաբերություններս նկարագրել դրա հետ»,- նշել է հեղինակը։

Նկարչի՝ ամերիկյան պարկերի, այգիների, բարձրադիր լեռների, վարար գետերի ու օվկիանոսների պատկերները վերջին շրջանում մեծ տարածում են գտել նաև համացանցում, ինչն է՛լ ավելի է ոգևորում նրան՝ չնայած որ նշում է, որ որևէ մարքեթինգային ուղիներ չի ընտրել դրանք սոցցանցերում հայտնի դարձնելու համար․ ամեն բան պատահական է ստացվել. մարդիկ տեսել, հավանել ու տարածել են։

 

A range of green pastels sit in Schuerr's palette in front of his picture perfect representation of the subject landscape, at an unknown location in America