«Վիրտուալ շրջայց Մոսկվայի թանգարաններով»․ Ռուսաստանում ավելի քան 50 թանգարան և ցուցասրահ «Գիշերներ թանգարանում» ակցիայի շրջանակներում առցանց ծրագրեր են պատրաստել

11:10 • 13.05.20

Մոսկվայի ավելի քան 50 թանգարան և ցուցասրահ առցանց ծրագիր է պատրաստել «Գիշերներ թանգարանում» ակցիայի համար․ ցուցադրությունները կհեռարձակվեն կենտրոնների պաշտոնական կայքերում կամ սոցիալական ցանցերի էջերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությանը։

Թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա «Գիշերներ թանգարանում» ակցիան Մոսկվայում ամեն տարի մայիսի 16-ին է անցկացվում: Դրա նպատակն է պատմել ժամանակակից թանգարանների և ցուցասրահների հնարավորությունների մասին։ Այս տարի արդեն 14-րդ անգամ տեղի ունեցող ակցիան կորոնավիրուսի համավարակի հետևանքով կանցկացվի առցանց եղանակով։

«Այս տարի «Գիշերներ թանգարանում» ծրագրին պատրաստվել է քաղաքի ավելի քան 50 մշակութային կենտրոն։ Մոսկվայաբնակներին և այլ շրջանների քաղաքացիերին առցանց շրջայցեր, դասախոսություններ, դասկան ստեղծագործությունների ընթերցում, վերապատրաստումներ և համերգներ են սպասվում։ Ընդհանուր պլանծրագրված է մոտ 100 տարբեր միջոցառում անցկացնել»,- ասվում է քաղաքապետի պաշտոնական կայքում։

Միջոցառումների հիմանական մասը տեղի կունենա 18։ 00-ից մինչև 23։00-ն (19։00-24։00 Երևանի ժամանակով), սակայն համացանցում որոշ կենտրոնների հեռարձակումները կարող են ավելի շուտ սկսվել։

«Վիրտուալ շրջայց Մոսկվայի թանգարաններով»․ Ռուսաստանում ավելի քան 50 թանգարան և ցուցասրահ «Գիշերներ թանգարանում» ակցիայի շրջանակներում առցանց ծրագրեր են պատրաստել