«Այնքան հպարտ եմ իմ փոքրիկ Էմմիով»․ Ջենիֆեր Լոպեսը հպարտությամբ պատմել է 12-ամյա դստեր գրած «Տեր, օգնիր ինձ» վերնագրով մանկական գրքի մասին (լուսանկարներ)
Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, որ իր 12-ամյա դուստրը՝ Էմմին, «Տեր, օգնիր ինձ» վերնագրով մանկական գիրք է գրել, որը ոգեշնչված է իր «ամենօրյա աղոթքներով», գրում է Daily Mail-ը։
50-ամյա աստղն Instagram-ում հպարտությամբ պատմել է դստեր գրած գրքի մասին՝ երկրպագուներին ցուցադրելով գրքի նկարազարդ շապիկը։
«Այնքան հպարտ եմ իմ փոքրիկ Էմմիով՝ իր առաջին՝ «Տեր, օգնիր ինձ» մանկական գիրքը գրելու կապակցությամբ։ Այս գիրքն ընտանիքներին հնարավորություն կտա կարևորել ամենօրյա աղոթքի բերած խաղաղությունն ու ուժը»,- գրել է Լոպեսը։
Գրքի պատկերազարդ շապիկին պատկերված է Էմմիի մուլտիպլիկացիոն կերպարը, որը ծնկի է իջել մահճակալի մոտ և աղոթում է։
Crown Brooks for Young Readers-ը մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է, որ 3-7 տարեկան երեխաների համար նախատեսված պատկերազարդ գիրքը ոգեշնչված է էմմիի սեփական կյանքի փորձից։
















