Ֆրանսիացի գործարարն առաջարկել է 50 մլրդ եվրոյով վաճառել «Մոնա Լիզա» կտավը՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար

16:15 • 19.05.20

Ֆրանսիայում հայտնի գործարարը հայտնել է, որ երկիրը պետք է 50 մլրդ եվրոյով (գրեթե 55 մլրդ դոլար) վաճառի «Մոնա Լիզա» կտավը՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, գրում է Daily Mail-ը։

Fabernovel միջազգային տեխնոլոգիական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, 46-ամյա Ստեֆան Դիստինգինը ֆրանսիացիներին առաջարկել է «վաճառել ընտանեկան թանկարժեք իրերը»՝ համավարակի հետևանքով առաջացած տնտեսական սթրեսի դեմ պայքարելու համար:

«Որպես գործարար և հարկատու՝ ես գիտեմ, որ այդ միլիարդների կորուստը հորինված չէ։ Ակնհայտ ռեֆլեքս կլինի հնարավորինս բարձր գնով վաճառել արժեքավոր ակտիվներ, այնպիսի ակտիվներ, որոնք մեր ապագայի համար պակաս ճգնաժամային են»,- ֆրանսիական Usbek & Rica ամսագրին ասել է նա՝ օրինակ բերելով Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը:

«Իմ գնահատականներով՝ «Մոնա Լիզայի» ձեռքբերման համար կպահանջվի առնվազն 50 մլրդ եվրո»,- հավելել է նա։

 

Leonardo da Vinci's painting La Gioconda (Mona Lisa) is displayed at the new renovated room of the Louvre Museum in Paris, France in October last year. Businessman Stephan Distinguin has suggested selling the Mona Lisa to raise funds to combat the economic fallout from the coronavirus crisisStephan Distinguin, 46, (pictured) founder and CEO of international tech company Fabernovel, said that France should sell the Mona Lisa for £44.7billion in order to combat the economic fallout from the coronavirus crisis

Ֆրանսիացի գործարարն առաջարկել է 50 մլրդ եվրոյով վաճառել «Մոնա Լիզա» կտավը՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար