Ռիզ Ուիզերսփունն «Օրենքով շիկահերը» ֆիլմի առաջին մասից 20 տարի անց կնկարահանվի ֆիլմի երրորդ մասում (լուսանկարներ)

17:05 • 20.05.20

Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն «Օրենքով շիկահերը» ֆիլմի առաջին մասից 20 տարի անց կնկարահանվի ֆիլմի երրորդ մասում, գրում է The Hollywood Reporter-ը։

Դերասանուհին նոր ֆիլմում կմարմնավորի իր հերոսուհի Էլ Վուդսին։ Ֆիլմի շարունակության մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի տարի․ հաղորդվում էր, որ ֆիլմը պետք է թողարկվի 2020 թվականին։

Այժմ հաստատվել է, որ ֆիլմն էկրան կբարձրանա, սակայն պրեմիերայի ամսաթվի վերաբերյալ դեռևս տեղեկություներ չեն հաղորդվում:

MGM կինոստուդիայում հաստատել են կատակերգության երրորդ մասի սցենարիստներին՝ Մինդի Քալինգին և Դենիել Գուրին։

Ֆիլմի ստեղծողներն ակնարկել են, որ ֆիլմի նոր մասը կպատմի գլխավոր հերոսուհու քաղաքական կարիերայի մասին։

Առաջին ֆիլմը, որը թողարկվել է 2001 թվականին, Ուիզերսփունին համաշխարհային համբավ է բերել։ Ֆիլմի շարունակությունը՝ «Օրենքով շիկահերը 2»-ը, հեռուստադիտողների դատին է հանձնվել երկու տարի անց։

 

Legally Blonde 3 to Be Written by Mindy Kaling and Dan Goor | ColliderLegally Blonde' facts - InsiderLegally Blonde chihuahua dead: Elle Woods' adorable pet pooch ...