Մարդկային հարաբերությունները ոսկուց թանկ գնահատողը. Վրացական մեդիապորտալը անդրադարձել է Մելիք Ազարյանցի թիֆլիսյան տան պատմությանը
Վրացական kvira.ge մեդիապորտալը անդրադարձել է Թբիլիսիի գլխավոր պողոտայում 1910-ական թվականներին կառուցված թիֆլիսահայ առևտրական Մելիք Ազարյանցի տան պատմությանը:
Թբիլիսիի գլխավոր փողոցում` Ռուսթավելիի պողոտայի վրա, Գիտությունների ակադեմիայի դեմ դիմաց գտնվում է իր արտաքինով և ճարտարապետությամբ առանձնացող մի շենք: Այն հայտնի է Ազարյանցի տուն անվամբ: Այժմ դժվար է պատկերացնել, սակայն ժամանակին այստեղ մեծ աղբանոց էր գտնվում:
Թբիլիսիի գլխավոր փողոցը, որը այն ժամանակ կոչվում էր Գոլովինի պողոտա, ավարտվում էր հենց այստեղ: 19-րդ դարի վերջն ու 20-րդ-ի սկիզբը այն ժամանակահատվածն էր, երբ Թիֆլիսը ձևավորվում էր որպես Անդրկովկասի գլխավոր քաղաքական և ֆինանսական կենտրոն:
Նոր շենքերը քաղաքում տարեցտարի ավելանում էին: Մի անգամ թիֆլիսահայ հայտնի առևտրական Մելիք Ազարյանցը հանդիպել էր այն ժամանակ Թբիլիսիի քաղաքապետ, հետագայում արդեն Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հետ և նրանից հողամաս էր խնդրել տուն կառուցելու համար: Խատիսյանը չէր մերժել, բայց նրա առաջարկը բարկացրել էր Ազարյանցին:
Քաղաքապետը Ազարյանցին առաջարկել էր շինարարությունը սկսել աղբանոցի տարածքում: Երկար մտածելուց հետո Ազարյանը ամեն դեպքում համաձայնվել է: 100-ավոր տոննա հող է պահանջվել աղբանոցը փակելու և վերացնելու համար: Այս աշխատանքը ավարտելուց հետո Ազարյանցը գնացել է հարևանությամբ գտնվող առևտրական տաղավարները գնելու: Թվում էր, թե գործը հեշտ լուծում կստանա, տաղավարները այդ ժամանակ շատ էժան էին, սակայն դրանց տերը համառությամբ չէր ցանկանում վաճառել դրանք:
Ազարյանցը ստիպված էր կրկնապատկել իր առաջարկած գումարը, տարածքը ամբողջովին գնելու համար նա պատրաստ էր տալ մեծաքանակ ոսկի: Ի վերջո առևտրական տաղավարների տերը մարդկանց ուղարկեց քաղաքապետարան, որոնք փոխանցեցին նրանց իր հաղորդագրությունը.
«Բացատրեք Ազարյանցին, որ ինձ համար գլխավոր ոսկին այն մարդիկ են, որոնք ամեն առավոտ և երեկո գալիս են ինձ մոռ առևտրի և ողջունում են ինձ: Ազարյանցը ստիպված կլինի հաշտվել դրա հետ»,-փոխանցել էր սեփականատերը:
Իվերջո տաղավարները այդպես էլ րգնվեցին սակայն տան շինարարությունը սկսվեց 1911 թվականին և ավարտվեց 1915-ին:
Շենքը հեղինակել է ռուս ճարտարապետ Նիկոլայ Օբոլովսկին:










