Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 350․000 մարդ

23:59 • 26.05.20

Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 350․000-ը: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Միայն ԱՄՆ-ում «Քովիդ-19»-ով պայմանավորված հիվանդությունից մահացել է ավելի քան 100․000 մարդ: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (37․048), որն առաջատարն է Եվրոպայում, Իտալիան (32․955), Ֆրանսիան (28․530), Իսպանիան (27․117), Բրազիլիան (23․662):

Մայիսի 26-ի դրությամբ վարակվածների թիվն աշխարհում հասել է 5․644․819-ի, որոնցից ակտիվ վարակակիր են 2․886․282-ը: Ապաքինվել է 2․408․455 մարդ:

Վարակվածների ցուցանիշով առաջատարը կրկին ԱՄՆ-ն է (1․716․287), որին հաջորդում են Բրազիլիան (377․780), Ռուսաստանը (362․342), Իսպանիան (283․339), Մեծ Բրիտանիան (265․227), Իտալիան (230․555), Ֆրանսիան (182․722), Գերմանիան (181․238), Թուրքիան (158․762), Հնդկաստանը (150․772):