Ջոնի Դեփի մասնակցությամբ Public Enemies քրեական դրաման, որը համարվում է դերասանի թերագնահատված ֆիլմերից մեկը, այժմ Netflix-ում հայտնվել է լավագույն տասնյակում (լուսանկարներ)

14:31 • 26.05.20

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի մասնակցությամբ Public Enemies («Հանրության թշնամիները») քրեական դրաման հայտնվել է լավագույն ֆիլմերի տասնյակում, որոնք հեռարձակվում են Netflix սթրիմինգային հարթակում, հաղորդում է We got this covered-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Մայքլ Մաննի 2009-ի ֆիլմը, որը Rotten Tomatoes-ի կայքում քննադատներն ու հանդիսատեսը գնահատել են առավելագույնը 68 տոկոս (ֆիլմը հաջող է համարվում, եթե 75 տոկոս և ավելի բարձր գնահատական է ստանում), մեկ շաբաթից ավելի գտնվում է Netflix-ի հեղինակավոր վարկանշային ցանկում։

Ֆիլմի դեբյուտը Netflix-ում տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Սկզբում այն ամենաշատ դիտված ֆիլմերի ցուցակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, իսկ շաբաթ օրը բարձրացել է երրորդ հորիզոնական։

Բրայան Բարոուի «Հասարակության թշնամիները. հանցավորության մեծագույն ալիքն Ամերիկայում և ՀԴԲ-ի ծնունդը, 1933-1934» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է բանկերի դաժան կողոպտիչ Ջոն Դիլինջերի մասին: ՀԴԲ-ի աշխատակիցներից մեկին հանձնարարված է գտնել նրան։

Ֆիլմում նկարահանվել են նաև Քրիստիան Բեյլը, Մարիոն Կոտիյարը, Չենինգ Տատումը և ուրիշներ:

Madison in the movies: "Public Enemies," 9 years later | The BozhoReview: `Public Enemies' dazzles the eye but drags - The San Diego ...Public Enemies movie review & film summary (2009) | Roger Ebert