Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանոր թիվը 38 է
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները, գրում է Տեղեկատվական շտաբը։
«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են:
Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 38 է, առողջացել է 14-ը, մահվան դեպքեր չկան։










