«Լրացուցիչ 150 միլիոն լարի կտրամադրվի փախստականներին կացարաններով ապահովելու համար». Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրի կառավարությունը կարճ ժամկետում 150 միլիոն լարի (շուրջ 47 միլիոն դոլար) կներդնի փախստականներին կացարաններով ապահովելու գործում: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
«Լրացուցիչ 150 միլիոն լարի կտրամադրվի մոտ ապագայում փախստականներին կացարաններով ապահովելու համար: Տրամադրված գումարով կխթանվի նաև շինարարական ոլորտի գործունեությունը»,-հայտարարել է Գախարիան:
Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ շինարարության ոլորտն ամենատուժածներից մեկն է կորոնավիրուսի հետևանքով, և դրա վերականգնումն առաջնահերթ խնդիր է Վրաստանի համար:










