Հնդկաստանի մի շարք քաղաքներում միլիարդավոր մորեխներ «հարձակվել» են մարդկանց վրա․ որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել (տեսանյութ, լուսանկարներ)

16:39 • 27.05.20

Հնդկաստանի Ջայպուր և մի շարք այլ քաղաքներում միլիարդավոր մորեխներ «հարձակվել» են մարդկանց վրա՝ նրանց ստիպելով պատսպարվել իրենց տներում, գրում է mirror.co-ն։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են միջատները ծածկում երկինքը և ստիպում բնակիչներին փախչել:

«Երկնքում անհամար մորեխներ են թռչում, նման բան կյանքում երբեք չեմ տեսել»,- ասում է տեսանյութի հեղինակը, ապա տեսախցիկը թեքում տանիքի հատակին, որն ամբողջովին պատված է մորեխներով։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Հաղորդվում է, որ Ուտար Պրադեշում, Ռաջաստանում, Մահարաշտրայում և Մադհյա-Պրադեշում, ինչպես նաև մերձակա գյուղատնտեսական շրջաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Պաշտոնյաները միջատասպան միջոցներ են օգտագործել ցանքատարածություններից վնասատուներին վռնդելու համար։

Հայտնի է, որ դրանք կոչվում են անապատային մորեխներ և, ինչպես ասում են, Պակիստանից տեղափոխվում են Հնդկաստան՝ այդ երկրում ցանքատարածությունները ոչնչացնելուց հետո։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

The bugs turned the sky dark greyA man holds a locust, which is a kind of short horned grasshopperThe city's people were plagued by the insectsThe city's people were plagued by the insectsMillions Of Locusts Attack Residential Areas In India Turning Sky ...