Աբովյանի ծննդատնից «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված նորածինը մահացել է. հայրը դիմել է ոստիկանություն

18:20 • 27.05.20

Մայիսի 26-ին ոստիկանությունում քաղաքացին հաղորդում է տվել, որ մայիսի 23-ին, ժամը 04:00-ին նորածին դստերը Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է:

Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց՝ քաղաքացին հաղորդել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

«Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»,-ասաց Ջանոյանը: