Պարետատունն ինձ հրավիրել է մասնակցել նիստերին, և ես մասնակցում եմ. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողներին հաստատեց մամուլում տարածված այն տեղեկությունը, որ ինքը մասնակցում է պարետի նիստերին:
«Պարետատունն է որոշում և հրավիրում նիստերին մասնակցել: Հրավիրել են, մասնակցել եմ» :
Դիտարկմանը, թե մամուլում նշում են, որ Արսենը Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի չեզոքացման գործընթացը և դրա համար են ձեզ ներգրավվել նիստին, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց․
«Մամուլի գրածն ընդամենը ենթադրություններ են: Պարետատունը որոշել է ոլորտային հանձնաժողովի նախագահին հրավիրել մասնակցել նիստերին և ես մասնակցում եմ»:










