Կուբայի կենտրոնական հատվածում հզոր փոթորիկներ են մոլեգնել, հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել (լուսանկարներ, տեսանյութ)
Կուբայի կենտրոնական հատվածում հզոր փոթորիկներ են մոլեգնել․ այստեղ պտտահողմի և կայծակի հետևանքով առանց էլեկտրականության են մնացել հազարավոր մարդիկ, հայտնում է tsn.ua կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ուժեղ քամու հետևանքով տասնյակ տների տանիքներ են պոկվել, ծառեր տապալվել, հորդառատ անձրևների ջրով է լցվել տարածաշրջանի ամենախոշոր ջրամբարը, հեղեղվել են փողոցները, գյուղատնտեսական հողատարածքները։
Նշվում է, որ հզոր քամիների շարքը Կուբայում փոթորիկների սեզոնի մեկնարկից շատ ավելի վաղ է սկսվել․ այստեղ սովորաբար փոթորիկների հունիսի 1-ից հետո են սպասում։












